Life.panorama.am-ը գրում է.
Օրերս երգիչ, երգահան Րաֆֆի Ալթունյանը ներկայացրել է իր նոր՝ «Կյանիքս թագուհին» տեսահոլովակը, որի հերոսներն են դերասան Գնել Ուլիխանյանն ու նրա կինը՝ Աննա Դալլաքյանը: Տեսահոլովակն ասես պատմի նրանց սիրո մասին, ուստի Life.panorama.am-ը զրուցել է Գնելի հետ՝ պարզելու, թե արդյոք երգը պատվիված է հենց իրենց համար:
 
«Իրականում երգն ու տեսահոլովակը պատվեր չէ, այլ պարզապես շատ հաճելի ու ընկերական համագործակցություն»,- նշեց դերասանն ու շաունակեց.
 
«Րաֆֆիի հետ վաղուց ենք մտերիմ, միասին երկու նախագծերում ենք նկարահանվել: Երկար ժամանակ առաջ նա ինձ ասել էր, որ կցանկանա  մի օր նկարահանվեմ իր ապագա տեսահոլովակներից մեկում: Հետո վերջերս ինձ համար շատ անակնկալ կերպով Րաֆֆին զանգեց ու առաջարկեց նկարահանվել իր նոր տեսահոլովակում, եւ քանի որ ես շատ եմ հավանում նրա երաժշտական ճաշակն ու այս երգն էլ սիրեցի, ուստի համաձայնեցի: Հետո երկար ժամանակ մտածում էինք, թե ով պետք է տեսահոլովակում իմ խաղընկերը լինի: Հենց այդ մտորումների ընթացքում էլ հիշեցի իմ ու կնոջս՝ Աննայի, կատակները, թե մի օր ինքն էլ է դերասանուհի դառնալու, ու քանի որ ներկայացումներում ու ֆիլմերում դա անհնար կլիներ, որոշեցի այս տեսահոլովակի համար առաջարկել Րաֆֆիին եւ նա անմիջապես համաձայնեց»:
 
Գնելի խոսքով՝ Աննային եւս անակնկալի է բերել իր առաջարկով.
«Ուզում էի Աննային անակնկալ անել, բայց նա ընթացքում գլխի ընկավ, որ ինչ-որ բան եմ թաքցնում ու համոզեց ժամանակից շուտ բացել անակնկալս: Երբ իմացավ որոշմանս մասին, շատ ուրախացավ»,- ժպիտով պատմեց մեր զրուցակիցը:
Գնելի խոսքով՝ երկու օր է, ինչ տեսահոլովակը հասանելի է, սակայն արձագանքները բուռն են:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել