Գիտնականները կարծում են, որ Սատուրն մոլորակի արբանյակ Տիտանի մթնոլորտն ու նրա կլիման գործնականում ամբողջովին նման են Երկրի կլիմային ու մթնոլորտին։

Գիտնականները «Կասինի» զոնդի առաքելության շնորհիվ շարունակում են գիտական բացառիկ տվյալներ ստանալ Արեգակնային համակարգի ամենախոշոր մոլորակներից Սատուրնի ու նրա արբանյակների մասին։

Լոս Անջելեսում գտնվող Կալիֆորնիայի համալսարանի երկրաբաններն ու հնէաբաններն անցկացրել են նոր հետազոտություն, որն ապացուցել է, որ հիդրոլոգիական փուլը, որի ընթացքում մեթանը Տիտանի մակերևույթին հեղուկից վերածվում է գազի և ընդհակառակը, շատ նման է Երկրի ջրային փուլին։

Տիտանի հիդրոլոգիական փուլի համակարգչային մոդելավորումը ցույց է տվել, որ մեթանի ընդարձակ մթնոլորտային ճակատները ձևավորվում են հիմնականում բևեռների մոտակայքում, ուր գտնվում են խոշորագույն ծովերն ու լճերը։

Հետազոտողների կարծիքով՝ Տիտանի մակերևույթին գործնականում ամեն օր մոլեգնող փոթորիկներն իրենց մասշտաբներով նման են «Հարվի» փոթորկին, որի հետևանքներից ԱՄՆ ծովափնյա նահանգները չեն ձերբազատվել մինչ այժմ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել