«Հյուսիսային Կորեան վրեժխնդիր կլինի այն երկրներից, որոնք կմիանան իր դեմ ուղղված ԱՄՆ ռազական գործողություններին»,- հայտնում է Reuters-ը։

Հաղորդվում է, որ ՄԱԿ-ում Հյուսիսային Կորեայի փոխդեսպան Կիմ Իր Ռենը ցանկացել է ՄԱԿ ԳԱ ամբիոնից հանդես գալ հետևյալ հայտարարությամբ, սակայն ի վերջո չի կարդացել տեքստի տվյալ հատվածը.

«Քանի դեռ ինչ-որ մեկը չի մասնակցել մեր դեմ ԱՄՆ ռազմական գործողություններին, մենք մտադիր չենք այդ երկրին սպառնալ կամ նրա նկատմամբ կիրառել միջուկային զենք։

Ամերիկյան ողջ մայրցամաքը գտնվում է մեր հրթիռների հասանելիության գոտում, և եթե ԱՄՆ-ն համարձակվի անգամ մեկ դյույմով մտնել մեր սրբազան տարածք, նրանք մեր խիստ պատժից չեն խուսափի Երկրագնդի ցանկացած հատվածում»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել