168.am-ը գրում է.

Թուրքիան ոչ մի բարդություն չի տեսնում այն բանում, որ, լինելով ՆԱՏՕ-ի անդամ, երկիրը հարաբերություններ է զարգացնում Ռուսաստանի հետ: Այդ մասին հայտարարել է ՌԴ-ում Թուրքիայի դեսպան Հյուսեյն Դիրիոզը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:

«Դրանք գործընթացներ են, որոնք կարող են տեղի ունենալ զուգահեռաբար, եւ այստեղ ոչ մի անհարմարություն չի կարող լինել: Մենք աշխատանք ենք տանում երկու ուղղությամբ էլ եւ բարդություններ չենք տեսնում»,- ասել է դեսպանը Մոսկվայում կայացած մամուլ ասուլիսում՝ պատասխանելով համապատասխան հարցին: Թուրք դիվանագետի խոսքով՝ Անկարայում «մեծ նշանակություն են տալիս Ռուսաստանի հետ հարաբերություններին»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել