Վերջին շրջանում շատ են խոսում, իսկ այսօր թերթերից մեկի հրապարակած հարցազրույցում նույնիսկ ուղղակի պնդում կար, թե վերջին տասը տարում ոստիկանության թվակազմը կրկնապատկվել է:
Կրկին հորդորում, խնդրում, կոչ եմ անում՝ ձեռնպահ մնացեք միտումով կամ չիմացությամբ ապատեղեկատվություն տարածելուց:
Կառավարության որոշմամբ՝ ոստիկանության թվակազմը գաղտնագրված է, բայց չափազանց հետաքրքրասերների համար ասեմ, որ վերջին տասը տարվա ընթացքում ոստիկանության թվակազմը մի քանի հարյուրով կրճատվել է:
Հետևություններն ինքներդ արեք…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել