ՎԻԴԵՈ․ նյարդերից թույլերին չդիտել:

Ահա որքան արժևորված են սպորտում մարդկային հարաբերությունները... ԱՄՆ-ում: 
NBA-ի նոր մրցաշրջանի հենց առաջին խաղում Բոսթոն Սելթիքսի թեթեւ հարձակվող Գորդոն Հեյուորդը անհաջող է ոտքը դնում ու ստանում սարսափելի վնասվածք: 
Ուղղակի կարելի է նախանձով նայել բոլոր բասկետբոլիստների ռեակցիաներին... ու դիտել մի քանի անգամ: Բոլորը միաժամանակ գլուխներն առան ափերի մեջ, Քլիվելենդի բասկետբոլիստներն ուղղակի աղոթում էին` ամեն մեկը մի անկյունում, ոմանք` արտասվում: Բոսթոնցիները թիմային օղակ կազմեցին, մեկը մյուսին գրկած, սատարում ու ցավում էին, կարծես Սելթիքսից խլում էին բոլոր չեմպիոնական տիտղոսները, մատանիները: Այսպիսի վնասվածքները շատ դեպքերում անդառնալի են բասկետբոլիստի համար: Գորդոնն այս մրցաշրջանում խաղաց ընդամենը 5 րոպե 15 վայրկյան: Ու փաստ է` այլեւս չի խաղա այս մրցաշրջանում: Ապաքինվելու համար նվազագույնը 1 տարի է հարկավոր, կարիերան հարցականի տակ է:
NBA-ում եղբայրություն է, մարդկային հարաբերություններն ու արժեքները` դրված բասկետբոլի զամբյուղից մի քանի անգամ բարձր: 
Ահա պատճառներից մեկը` ինչու եմ սիրում NBA-ն ու ավելի մեծ հետաքրքրությամբ նայում, քան, օրինակ, ֆուտբոլային շատ ու շատ առաջնություններ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել