Tert.amLife-ը գրում է.
2 տարվա դադարից հետո Սիլվա Հակոբյանը հոկտեմբերի 22–ին երկրպագուներին կներկայացնի իր նոր տեսահոլովակը «Սիրիր ինձ» երգի հիման վրա։ Երգչուհին Tert.am Life–ին է տրամադրել տեսահոլովակի առաջին լուսանկարներն ու պատմել նոր աշխատանքի մանրամասները։
 
Թեև այս տարիների ընթացքում Սիլվան չի դադարել աշխատել և մեկնել համերգների, նոր աշխատանքներ երգչուհին չէր ներկայացնում։ Պատճառը զբաղվածությունն էր։ Երգչուհին փաստում է, որ թեև նորություններով աչքի չի ընկել, երկրպագուների սերն ու ուշադրությունը չի պակասել։
 
«Վերադարձա։ Խոստանում եմ, որ այլևս այսպիսի դադարեր չեն լինի։ Իհարկե, այս 2 տարվա ընթացքում ես չեմ նստել տանը, «գժական» գրաֆիկ եմ ունեցել, սակայն ժողովրդին պետք է տեսանելի աշխատանք ցույց տալ։ Կարծում եմ` եթե 5 տարի էլ լռեի, ժողովուրդն ինձ չէր մոռանա, որովհետև իրենց մեջ իմ հանդեպ հավատարմություն կա, ինչի համար շատ շնորհակալ եմ»,– նկատեց երգչուհին, ում 11 տարվա գործունեության ընթացքում այս 2 տարին ամենաերկար դադարն էր։
 
 
«Սիրիր ինձ» երգը հեղինակել է Մանե Հակոբյանը։ Երաժշտությունը նա գրել էր մոտ 3-4 տարի առաջ, սակայն երգը սպասում էր իր հերթին ու ժամանակին։ «Ամեն երգ իր ժամանակն ու ճակատագիրն ունի։ Այս երգն իմ սիրելի երգերից մեկն է, շատ էի ուզում այն կատարել, սակայն խոսքերը գրվեցին ավելի ուշ։ Այս երգն իմ սիրո մասին է։ 2 տարվա լռությունից հետո մեզ պետք էր այնպիսի երգ, որը կլիներ երջանիկ սիրո մասին, որպեսզի ներկայացներ այն, ինչ կա իմ հոգում։
Ամբողջակցան հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել