Tert.am-ը գրում է.

Պատմաբան, ռազմական փորձագետ Արթուր Եղիազարյանն այսօր մամուլի ասուլիսին անդրադարձավ Զինապարտության և զինվորական ծառայության մասին օրենսդրական նոր կարգավորումներին: Նա նշեց, որ հիմնականում այս երկու նոր օրենքները նախկին օրենքների միավորումն են և պայմանավորված են Սահմանադրական բարեփոխումներով և «Ազգ-բանակ» գաղափարախոսությամբ:

«Շուրջ քսան տարի լուրջ կարգավորումներ ոլորտում չեն եղել: Երբ օրենքի կետերը ուսումնասիրում ես, տեսնում ես, որ նախկինում լիարժեք լուծում չունեցող հարցերը կարգավորվում են: Օրենքներում նաև գաղափարական մոտեցումներ կան՝ կապված կոռուպցիայի դեմ որոշակի գործընթացների հետ՝ նոր առաջ քաշված ծրագրերի առումով»,-ասաց նա և նշեց, որ այս օրենքները դրական տեղաշարժեր կապահովեն։

Փորձագետը նկատեց նաև, որ փոփոխությունները պարտադրանքի ոճով չեն և հնարավորություն է տալիս կամավորության սկզբունքով ընտրություն կատարել:

Ամբողջակցան հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել