Թե՛ էստեղ, թե՛ արտասահմանում հնարավորության դեպքում միշտ մասնակցել եմ talk-երի։ Մեզ մոտ մի տեսակ կեղծ է ստացվում։ Սփիքերները down to earth չեն ու դրա պատճառներից մեկն էլ հենց լսարանն է։ Շատ են հանդիպում են «վիսկչկա» հարց տվողները, ում հարցերը հնչում են մոտավորապես էսպես՝ օ, մարգարե, ցույց տուր ուղին ճշմարտության։ Էդ մարդկանց էլ, դե, բան չի մնում անելու, քան մտնել մարգարեի կերպարի մեջ։ 

Շատ հաճելի բացառություններից էր Վիգեն Սարգսյանի ելույթը։ Առաջնորդության մասին գոնե էն հիմնական գրքերը չկարդացած մարդկանց համար ելույթը միգուցե ծանր էր ակադեմիական իմաստով, բայց հարցուպատասխանի ժամանակ ամբողջովին բաց զրույց էր։ 

Մի քանի տող նրա ելույթից, որ արժեր թվիթել։ 

Հաջողության բանաձևը երջանկության բանաձևն է․ պետք է սիրես այն, ինչ անում ես։

Իսկական առաջնորդը պետք է իր շուրջ ձևավորի լավ առաջնորդների։

Պետք է միշտ ներս թողնել հնարավորությունները։ 

Հաղորդակցությունը հանրությանն առաջ մղող ուժերից է։

Սարսափելի է տեսնել, թե ինչքան ջանք ու եռանդ են մարդիկ թափում իրար ոչնչացնելու համար զենքեր ստեղծելու համար։ 

Այս տարվա իմ գործունեության ամենամեծ ձեռքբերումը Մոնթե Մելքոնյան վարժարանի նոր դպրոցն է Դիլիջանում։

Հայրենասիրությունը ազգային արժեքների լիակատար գիտակցումն է։

Հ․Գ․ Խնդրում եմ նկատի ունենալ, որ մեջբերումները խիստ բառացի չեն, մոտավոր են։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել