«ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին և գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանին պատկանող «Արտֆուդ» ընկերության Այրումի պահածոների գործարանը համայնքին 1 մլն դրամ պարտք ունի: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ տևական ժամանակ է՝ այս գործարանը չի աշխատում: Մինչդեռ ժամանակին իշխանություններն այս գործարանի հետ կապված մեծ-մեծ ծրագրեր էին խոստանում: 2008թ. Սերժ Սարգսյանի ներկայությամբ բացվեց Այրումի պահածոների գործարանի խյուսի հոսքագիծը, և այն ժամանակ «Արտֆուդ» ընկերության տնօրեն Սերգո Կարապետյանը պնդում էր՝ գործարանը մեծ քանակությամբ դեղձ կընդունի և կվերամշակի: Սակայն հետագայում խյուսի հոսքագիծը Այրումից տեղափոխվեց նույն ընկերությանը պատկանող, Արտաշատում գործող ձեռնարկություն: Եվ 2012 թվականից սկսած այրումցիներն իշխանություններից պահանջում են միջոցներ ձեռնարկել՝ գործարանն աշխատեցնելու և այդկերպ իրենց զբաղվածության խնդիրը ինչ-որ չափով լուծելու համար»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել