Երգչուհի Ռիհաննան խոստովանել է, որ վերջին շրջանում բավական գիրացել է։ Օրեր առաջ Ռիհանան հարցազրույց է տվել ամերիկյան The Cut պորտալին և բացատրել է, թե ինչ է կատարվել իր մարմնի հետ վերջին տարում։

Չէ՞ որ նախորդ աշնանը երգչուհին կրում էր բաց զգեստներ և հիանալի էր նայվում, մինչդեռ ամիսներ անց նա կտրուկ գիրանում է և սկսում է կրել ջինսեր։

Նա ընդգծել է, որ այժմ հարկադրված է գնել նույն զգեստի տարբեր համարներ, քանի որ իր քաշտ կարող է փոխվել ընդամենը մի քանի ամսում։ Ռիհանան խոստովանել է, որ շատ արագ գիրանում է և շատ արագ նիհարում։

Այժմ նա հանրության առջև հայտնվում է բացառապես այնպիսի զգեստներով, որոնք թաքցնում են նրա կազմվածքը։ Երկրպագուները հուսով են, որ որոշ ժամանակ անց Ռիհաննան կվերականգնի իր երբեմնի կազմվածքը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել