Հնդկանան Մադխյա-Պրադեշ նահանգում անցորդները աղբամանի մոտից տարօրինակ ձայներ լսեցին: Ավելի մոտենալով՝ նրանք տոպրակի մեջ գցած ու մրջյունների կողմից խայթված նորածին աղջիկ երեխա գտան: Փոքրիկին ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխեցին հիվանդանոց:
Ոստիկանների կարծիքով՝ երեխային աղբամանն են նետել, որովհետև նա իգական սեռի է եղել: Հնդկաստանի պես երկրում, ինչպես նաև Չինաստանում, խուսափում են աղջիկ երեխա ունենալուց: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել