Tert.am-ը գրում է.

Findo, iiko,  Plazius և այլ ՏՏ ոլորտի ընկերությունների հիմնադիր և նախագահ, տարբեր նորարարական ծրագրերի և ստարտափների խորհրդատու  Դավիդ Յանն ունի հաջողության հասնելու  իր բանաձևը: Նա «Մարտահրավերներ՝ հաջողության ճանապարհին» թեմայով դասախոսության ժամանակ նշեց, որ ինքը փորձում է ստեղծել խմբեր, ընկերություններ, որոնք ինչ-որ խնդիրներ են լուծում:  Դավիդ Յանը հաջողության հասնելու իր տարբերակն անվանել է «3 մոգական բյուրեղապակի»:

«Առաջին՝ պետք է իմանալ խնդիրը, որը լուծում ես, օրինակ, եթե խոսում ենք հիվանդության մասին, պետք է իմանալ, որ այդ հիվանդությունն իրականում գոյություն ունի, հորինվածք չէ: Երկրորդ՝ ստեղծել այդ հիվանդության դեմ դեղամիջոց, երրորդ՝ հասցնել այդ դեղը հիվանդին: Եթե ստարտափ թիմն ունի հատուկ կարողություններ, գիտելիքներ, ապա ստարտափի հաջողությունը մեծ կլինի: Եթե գործարարը չգիտի հիվանդության ակունքը, չունի դեղամիջոց, չի կարող հասնել հաջողության: Սակայն կյանքը հակառակն էլ է ապացուցում, եթե մարդը չունի այդ 3 բյուրեղապակին, ապա զբաղվի՞ բիզնեսով, թե՝ ոչ: Երբ Lingvo-ով զբաղվեցի, այդ 3 բյուրեղապակին չկար, ես չգիտեի ծրագրավորում»,- ասաց նա:

Ֆիզիկոս,մաթեմատիկոսը գտնում է, որ գործարարությունը մարդկանց կարողությունն է շարժվել առաջ՝ շրջապատված լինելով անորոշություններով: Նրա խոսքով՝ գործարարությունը շնորհ է քո համոզմունքները հասցնելու այլ մարդկանց՝ մարդկանց քո հետևից տանելով.« Սրանք այն որակներն են, որոնք օգնում են առաջ շարժվել»,- շարունակեց Դավիդ Յանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել