Tert.am-ը գրում է.

Հայաստան-Եվրամիություն ստորագրվելիք փաստաթուղթը բավական ուժեղ է: Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական տեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ խոսելով համաձայնագրի հրապարակված տեքստի մասին: Քաղտեխնոլոգն ասաց, որ եթե Հայաստանն իրականացնի այդ համաձայնագրի հիմքում դրված դրույթները, ապա ներքաղաքական կյանքում արմատական փոփոխություններ կլինեն՝ Հայաստանը կդառնա ժողովրդավար ու կձգտի դեպի Եվրամիություն: Իսկ այդ հեռանկարը, Բադալյանի խոսքով, հակասում է ռուսական հետաքրքրություններին և Ռուսաստանը կարող է ստիպել Հայաստանին՝ չիրականացնել փաստաթղթով ամրագրված բարեփոխումների գործընթացը:

- Հրապարակվել է Հայաստան-Եվրամիություն նոր համաձայնագրի տեքստը, որը նախատեսվում է ստորագրել նոյեմբերին: Դեռևս այն ժամանակ, երբ տեքստը չէր հրապարակվել, կարծիքներ կային, որ այն չի հրապարակվում, քանի որ ստորագրման գործընթացը վտանգված է: Հիմա, երբ այն հրապարակված է, կարելի՞ է ասել, որ համաձայնագիրը կստորագրվի:

- Եթե Ռուսաստանը ցանկանա, որ Հայաստանը չստորագրի այդ փաստաթուղթը, Հայաստանը չի ստորագրի՝ անկախ նրանից, թե այդ համաձայնագրի տեքստը հրապարակվել է կամ չի հրապարակվել: Նշեմ, որ պայմանագրին ամբողջությամբ չեմ հասցել ծանոթանալ, բայց այնքանով որքանով կարդացել եմ, կարող եմ ասել, որ սա բավական ուժեղ փաստաթուղթ է: Կարծիքներ կային, որ ԵՄ Ասոցացման համաձայնագրի հետ համեմատ սա բավական թույլ փաստաթուղթ կլինի, բայց քաղաքական անգամ տնտեսական մասերը, կարծում եմ, բավական ուժեղ են, հաջողված են:

Ինչ վերաբերում է նրան՝ կստորագրվի՞, թե չի ստորագրվի: Հայաստանի իշխանություններն իրենց էությամբ հակաեվրոպական են, և Ռուսաստանի իշխանությունները լավ գիտեն, որ եթե անգամ Հայաստանի իշխանությունները ստորագրեն այդ համաձայնագիրը, ապա դրանով սահմանված բարեփոխումները չեն իրականացնելու, որովհետև պայմանագիրը նրանց համար ունի PR նշանակություն: Բայց քանի որ այս փաստաթուղթը բավական ուժեղ է, այն իրականացնելու դեպքում կարող է արմատական փոփոխություններ մտցնել ոչ միայն Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում, այլև՝ ՀՀ ներքին կյանքում: Հենց այստեղ է սպառնալիքը, Ռուսաստանը կարող է խանգարել ոչ թե համաձայնագրի ստորագրմանը, այլ՝ իրականացմանը, որովհետև եթե այն իրականացվեց, ապա փոփոխությունները արմատական կլինեն, եթե ոչ, ապա երկրորդական է դառնում՝ ստորագրվո՞ւմ է այն, թե չէ, հրապարակվո՞ւմ է՝ թե չէ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել