Գիտնականները պարզել են, որ ավելորդ քաշի յուրաքանչյուր կիլոգրամը կարող է կյանքի տևողությունը կրճատել երկու ամսով։ Հետազոտությունն անցկացվել է պարզելու համար մարդկանց կյանքի տևողության վրա ֆիզիոլոգիական ու գենետիկ տարբեր գործոնների ազդեցությունը։

Գիտնականները վերլուծել են ավելի քան վեց միլիոն մարդու գենետիկ տվյալները և նրանց ծնողների կյանքի տևողության տվյալները։ Նրանք նշում են, որ մարդիկ գենետիկ տեղեկատվության կեսը վերցնում եմ իրենց ծնողներից յուրաքանչյուրից։

Այդպիսով հաշվի առնելով գենետիկ տվյալները՝ գիտնականները կարողացել են հստակեցնել կյանքի տևողության վրա առավել շատ ազդող գործոնները։ Նրանք խորհուրդ են տվել ամեն անգամ սնունդ ընդունելիս օգտագործել սպիտակուց, որն առողջ սննդի անքակտելի մաս է և արագացնում է քաշի կորուստը։ Բացի այդ՝ այն տալիս է հագեցվածության զգացում և օգնում է նվազեցնել մարմնի ճարպը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել