Մաքգիլայի համալսարանի հետազոտողները հայտնաբերել են բջջային մեխանիզմ, որը կարող է Ալցհեյմերի հիվանդության ժամանակ նպաստել նեյրոնների միջև կապերի քայքայմանը։ Հայտնում է Eurek Alert!-ը։

Նոր հետազոտությունը նվիրվել է ռիբոնուկլեինաթթուների դերին, որոնց միջոցով նեյրոնները փոխգործակցում են միմյանց հետ։ Հետազոտողները պարզել են, որ դրանք Ալցհեյմերի հիվանդությունից տառապողների ուղեղային հյուսվածքում դեգրադացվում են ավելի արագ, քան առողջ հաճախորդների ուղեղի բջիջներում։

Նրանք նաև հայտնաբերել են, որ հիվանդությունից խոցված ուղեղում առողջ մարդկանց ուղեղի համեմատ շատ ավելի քիչ է այն սպիտակուցի քանակը, որը կօգնի կայունացնել այդ ռիբոնուկլեինաթթուները։

Գիտնականները կարծում են, որ ռիբոնուկլեինաթթուի քաքայումը և սպիտակուցների բովանդակությունը վերահսկող մեխանիզմի մշակումը հնարավորություն կտա ոչ միայն ստեղծել բուժման առաջադեմ թերապևտիկ մեթոդներ, այլև հեռանկարում մարդկանց ամբողջովին կազատի լուրջ նեյրոդեգեներատիվ հիվանդություններից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել