Tert.am-ը գրում է.

Հրապարակված փաստաթղթում հստակ ընդգծվում է`Հայաստանը ԵՄ-ի հետ խորացնելու է համագործակցությունը, իսկ ԵՄ-ն որոշակի աջակցություն է ցուցաբերելու Հայաստանին։ Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Էդգար Վարդանյանը` անդրադառնալով ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագրի հրապարակմանը։ Ըստ քաղաքագետի` Հայաստանը և Եվրամիությունը որոշակի գործընթաց են միասնական իրականացնելու, որը մոտեցնելու է միմյանց, իսկ ԵՄ աջակցությունը, կարծես, պետք է ավելին լինի, քան մինչ այս պահը տրամադրվածը։

«Փաստաթղթի համաձայն` Հայաստանը ստանձնում է նոր պարտավորություններ քաղաքական ռեֆորմներ իրականացնելու առումով և, բնականաբար, դա նշանակում է, որ եթե այդ պարտավորությունները կատարվեն, ապա նաև ԵՄ-ն տարատեսակ աջակցություն է ցուցաբերելու Հայաստանին: Սա դեռ չի նշանակում, որ Հայաստանը իրապես իրականացնելու է դրանք, քանի որ ՀՀ իշխանությունները, կարծես, մտադիր չեն իրենց դիրքերը թուլացնել ներքաղաքական պայքարում և հրաժարվել ավտորիտար կառավարման մեթոդներից, բայց, այնուամենայնիվ, ինչ-որ քայլեր կձեռնարկեն, թեկուզ կոսմետիկ քաղաքական բնույթի ռեֆորմ կանեն»,-ասաց Էդգար Վարդանյանը:

Քաղաքագետը կարծում է, որ փաստաթղթի հրապարակումը պայմանավորված է նրանով, որ ասոցացման համաձայնագիրը չէր հրապարակվել և դրա վերաբերյալ եղել էին քննադատություններ։ Հիմա կողմերը որոշել են հրապարակել այս համաձայնագիրը և զերծ մնալ անհարկի քննադատությունից, ինչը նվազեցնում է հնարավոր ստվերային գործընթացները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել