Aysor.am-ը գրում է.

Մարտունու շրջանի Կարմիր շուկա համայնքի հին դպրոցի շենքի տեղում Արցախի ներդրումային հիմնադրամի միջոցներով բազմաբնակարան 2 շենք է կառուցվում:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում շենքերի շինարարությունն իրականացնող «Ռաֆո» ՍՊ ընկերության տնօրեն Կարեն Ալավերդյանն ասել է, որ շինարարության առաջին փուլն արդեն սկսվել է:

«Կատարվում է հին դպրոցի քանդման, տարածքի հարթեցման աշխատանքները, որից հետո սկսելու ենք հիմքերի կառուցումը: Նախագծով նախատեսված է կառուցել 3 և 4 սենյականոց քառահարկ 2 շենք՝ 32 բնակարանով. նախատեսված է նաև նկուղային հարկ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել