Aysor.am-ը գրում է.

Լսողության խնդիր ունեցող 1800 մարդու «Որ Հայաստանում բոլորը լսեն» ծրագրի շրջանակում անվճար տրամադրվել են լսողական սարքեր։ Ծրագիրն իրականցվում է «Սթարկի» լսողական տեխնոլոգիաների հիմնադրամի ու «Արաբկիր» միացյալ բարեգործական հիմնադրամի հետ համատեղ։ Ծրագրի մասին Aysor.am-ի թղթակիցը զրուցել է ամերիկացի բարերար, «Սթարկի» լսողական տեխնոլոգիաների հիմնադիր, «Սթարկի» հիմնադրամի նախագահ Բիլ Ասթընի հետ։

- Պարոն Ասթըն, ինչո՞ւ որոշեցիք նման ծրագիր իրականացնել Հայաստանում։ 

- Այս աշխարհը մեկ միասնական ընտանիք է, և ավելի լավ է մենք օգնենք միմյանց, քան սպանենք։ Եթե հնարավորություն ունենք մեկին օգնելու, պետք է օգնենք։ Ուզում եմ նշել, որ մեզ համար կարևոր է յուրաքանչյուր ոք և մենք բոլորս այս աշխարհում ենք բարություն անելու համար, որպեսզի բոլորը հավասար ապրեն։ Եթե մենք հնարավորություն ունենք այդ բարությունն անելու և օգնելու դիմացինին, ապա անպայման պետք է անենք դա։


- Ծրագրի շրջանակում քանի՞ հոգու է լսողական սարք տրամադրվել։

- Ընդհանուր առմամբ, ամբողջ աշխարհում և Հայաստանում նման սարքեր տրամադրվել է մոտ 3 միլիոն մարդու։ Միայն Հայաստանում մոտ 1800 մարդ է օգտվել ծրագրից՝ ստանալով 3500-3600 սարք։ Գիտեք, այստեղ մեր նպատակը ոչ թե լսողական սարքեր տրամադրելն է, այլ բարություն անելը, որովհետև երբ մարդիկ հեռվից գալիս հասնում են այստեղ և բարություն են անում, դրանով լավ դաս են տալիս աշխարհին, հարստություն են բերում մարդկությանը, որ օգնեն իրար, հիմնական գաղափարը դա է։ Սա նաև օգնում է, որ աշխարհում ստեղծվի խաղաղություն։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել