Panorama.am-ը գրում է.

Հոդվածագիր Դավիթ Դավթյանը «Ինչո՞ւ Ադրբեջանը չի կարողանում կենսունակ լուծում առաջարկել ԼՂ հակամարտության վերաբերյալ»  վերնագրով հոդվածում նշում է այն հիմնավորումները, որոնց պատճառով Ադրբեջանը չի կարողանում ԼՂ հակամարտության հարցում կենսունակ լուծումներ առաջարկել։  Դավթյանի հոդվածը տպագրվել է ամերիկյան «Modern diplomacy» պարբերականում։

«Նման փակուղում Բաքուն հայտնվել է, քանի որ կարծում է, որ ժամանակը կստիպի Հայաստանին և Լեռնային Ղարաբաղի  հայերին  տնտեսական ճգնաժամում  հայտնվել ու  Հայաստանին կստիպի հակամարտությունը կարգավորել ի շահ Ադրբեջանի։

Բաքուն ցանկանում է, որպեսզի Լեռնային Ղարաբաղը միացվի Ադրբեջանին, իսկ Լեռնային Ղարաբաղը ցանկանում է, որ նրա անկախությունը ճանաչվի։

Եթե Լեռնային Ղարաբաղի հայերը ինքնավարություն ձեռք բերեն, վստահաբար  էթնիկ մնացած խմբերը, որոնք գտնվում են Ադրբեջանի իրավասության  ներքո, օրինակ լեզգիները և թալիշցիները,  կպահանջեն աշխարհաքաղաքական ինքնավարություն և նման իրադարձությունը Ադրբեջանի շահերից չի բխում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել