Aysor.am-ը գրում է.

Ադրբեջանի նախագահի օգնական Նովրուզ Մամեդովն ակնհայտորեն ընկալման խնդիր ունի, Aysor.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի օգնականի գրառմանը:

«Թե ինքը, թե Ադրբեջանի այն պաշտոնյաները, ովքեր նման հայտարարությամբ են հանդես գալիս և փորձում են պատրանք ստեղծել, թե, իբր, ՀՀ նախագահն անմիջապես հանդիպումից հետո ցանկացել է մանրամասներ հնչեցնել ու, իբր, պայմանավորվածություն է խախտել, ոչ այլ ինչ է, քան անհեթեթ հայտարարություն», - նշեց Է. Շարմազանովը:

Նշենք, որ Մամեդովն իր Facebook-յան էջում գրել էր, թե, իբր, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խախտել է բանակցություններում ձեռք բերված պայմանավորվածությունները: «Որոշում էր կայացվել, որ բացի համաձայնեցված դրույթներից, այլ հայտարարություններ չեն արվելու: Չնայած խոստմանը՝ նա չի պահել այն», - գրել է Ադրբեջանի նախագահի օգնականը: Նա նշել է նաև, թե «Հայաստանի նախագահը գիտի և թող չմոռանա, որ Լեռնային Ղարաբաղը եղել է և կմնա Ադրբեջանի անբաժանելի մաս»:

ՀՀ ԱԺ փոխնախագահը շեշտեց՝ եթե Ալիևի օգնականն ուշադիր նայի կամ կարդա ՀՀ նախագահի ելույթը, շատ լավ կհասկանա, որ նախագահը խոսել է շատ կոռեկտ և հարգալից բառապաշարով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել