Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ենթակայությամբ գործող ԶԼՄ-ները, որոնց ներկայացուցիչներն այս օրերին ակտիվ լուսաբանում են Իրաքի Քրդստանում տեղի ունեցող զարգացումները, տեղեկացնում են, որ Իրաքի Քրդստանի ինքնավարության նախագահ Մասուդ Բարզանին, ամենայն հավանականությամբ, հրաժարական կտա՝ ինքնավարության ղեկավարումը հանձնելով վարչապետ Նեչիրվան Բարզանիին:
Նախատեսվում է, որ Բարզանին Քիրքուքի շուրջ տեղի ունեցած գործողությունների առնչությամբ այսօր հանդես կգա հայտարարությամբ:
Դատելով Մասուդ Բարզանիի նկատմամբ Իրանի ցուցաբերած վերաբերմունքից՝ վերջինս խախտել է իրանցիների հետ ձեռք բերված պայմանավորվածությունը (խոսքը վերաբերում է ինչպես ԻՊ դեմ պայքարին, այնպես էլ հանրաքվեի անցկացմանը), ինչի համար էլ իրանցիների բնորոշմամբ՝ «Երկրորդ Իսրայելի» ձևավորմանը նպաստող քուրդ գործիչը պատժվեց Քիրքուքի անկմամբ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել