Panorama.am-ը գրում է.

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ մեղադրվող «Նոր Հայաստան» շարժման ներկայացուցիչ Անդրիաս Ղուկասյանի դատավարությունը:

Նախորդ նիստին Ա. Ղուկասյանը կալանքը գրավով փոխարինելու միջնորդություն էր ներկայացրել՝ մասնավորապես նշելով. «Հարգելի դատարան, գրավի կիրառմամբ ինձ ազատ արձակելու դեպքում չեմ խոչընդոտի գործի քննությանը, չեմ խուսափի վարույթն իրականացնող մարմնից, չեմ կատարի  Քրեական դատավարության օրենսգրքի 135 –րդ հոդվածով նախատեսված որևէ գործողություն: Վստահեցնում եմ, որ գրավի կիրառմամբ ինձ ազատ արձակելու  դեպքում չեմ խախտի գրավի պայմանները: Միջնորդում եմ որպես կալանավորմանն այլընտրանքային խափանման միջոց իմ նկատմամբ կիրառել գրավ՝  1,5 միլիոն դրամի կամ դատարանի կողմից ողջամիտ համարվող այլ գումարի չափով»։

Այսօրվա նիստում  դատարանը հայտարարեց, որ միջնորդությունը մերժում է: Նշենք, որ մեղադրող դատախազն առարկել է միջնորդությունը՝ գտնելով, որ այն անհիմն է: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել