Երևանի  քաղաքապետը հանձնարարել է աշխատակազմի հանրակրթության և վերահսկողության վարչություններին հսկողություն սահմանել դպրոցական բուֆետների աշխատանքների կազմակերպման և սնունդ մատակարարող կազմակերպությունների պայմանագրային պարտավորությունների պատշաճ կատարման ուղղությամբ: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ Տարոն Մարգարյանին աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը զեկուցել է, որ ի կատարումն Երևանի քաղաքապետի հանձնարարականի, շարունակվում են այս տարի հիմնանորոգված համայնքային ենթակայության մանկապարտեզները կահավորելու նպատակով անհրաժեշտ գույքի ձեռքբերման և տարածքները բարեկարգելու ուղղությամբ տարվող աշխատանքները: Հանձնարարվել է գործընթացը պահել մշտական հսկողության տակ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել