Աստղագուշակի շնորհիվ երբեմն հնարավոր է լինում անգամ անծանոթների մասին որոշակի տեղեկություններ ստանալ։ Օրինակ՝ արդյոք ձեզ չի՞ հետաքրքրում, թե հորոսկոպի որ նշանների ներկայացուցիչներն են սովորաբար ավելի բարի:

Խեցգետին կանայք բավականին էմոցիոնալ են իրենց զուգընկերների հանդեպ։ Նրանք սիրում և նվիրվում են առանց վերապահումների և իրենց սիրելիի համար պատրաստ են ամեն ինչի։ Եթե ձեր կինը կամ ընտրյալը Խեցգետին է, ապա դուք լավ որոշում եք կայացրել։

Բացի լավ կին լինելուց՝ Խեցգետինները նաև լավ մայրեր են, ինչպես նաև իսկական տնային տնտեսուհիներ։ Նրանք միշտ խնամքով են զբաղվում տնային գործերով և, իհարկե, համեղ ձեռք ունեն։

Related image

Ըստ աստղաբանների՝ Խոյերն այն կանանցից են, որ իրենց ամուսիններին «ծնկի են բերում»։ Նրանք շատ ուժեղ և անկոտրում կամք ունեն․ իրենց նպատակին հասնելու համար պատրաստ են ամեն ինչի։ Եթե կարծում եք, որ դուք նույնպես ուժեղ բնավորության տեր անձնավորություն եք, ապա անպայման պետք է ձեզ համար գտնեք Խոյ զուգընկեր։

Խոյ կանայք միշտ կանգնած են իրենց ամուսինների կողքին և երբեք դժվարության պահին մենակ չեն թողնի։ Այնուամենայնիվ, հաշվի առեք, որ Խոյերին գրավելը հեշտ չէ, ուստի ձեզ հավելյալ ջանքեր են անհրաժեշտ։

Related image

Առյուծ կանայք կարող են միաժամանակ լինել և ուժեղ, և կոպիտ ու դաժան։ Այլ կերպ ասած՝ տեսակով նրանք պայքարող են։ Նրանց երբեք դուր չեն գալիս հասարակ տղամարդիկ, ինչը նշանակում է, որ Առյուծներին գերելու համար պետք է ցուցաբերեք առանձնահատուկ ուշադրություն և ձեր համառությամբ ոչ մի դեպքում չզիջեք նրան։

Առյուծ կանայք շատ հավատարիմ են, իսկ նրանց սերը շատ ուժգին է։ Առյուծները պատրաստ են պայքարելու ոչ միայն իրենց ամուսնու, այլև իրենց երեխաների և մտերիմների համար։

Related image

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել