«ԱՄՆ Ջորջիա նահանգի Ատլանտա քաղաքում տեղի է ունեցել սարսափազդու իրադարձություն։ Բազմազավակ մայրը, որն ունեցել է հոգեկան խանգարում, սպանել է իր փոքրիկ (1 և 2 տարեկան) որդիներին՝ ողջ-ողջ այրելով վառարանում»,- հայտնում է The Atlanta Journal-Constitution-ը։ Ոստիկանությունը հայտնել է, որ ամերիկուհին զանգահարել է երեխաների հորը և նրան վիդեոչաթի միջոցով ցույց է տվել երեխաների դիակները։

Զույգն ունի ևս երկու երեխա, որոնք չեն տուժել։ Հաղորդվում է, որ կնոջ հոգեկան հիվանդությունը սրվել է նրա հոր մահվանից ու չորս երեխաների ծնվելուց հետո։ Մեկ ամիս առաջ նա հեռացել էր աշխատանքից, քանի որ չէր կարողացել դայակ գտնել իր երեխաների համար։

Կասկածյալը հերքում է իր մեղավորությունը։ Նա վստահեցնում է, որ որդիներին թողել է ծանոթների մոտ և ավելի ուշ նրանցից երկուսին հայտնաբերել է մահացած վիճակում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել