Panorama.am-ը գրում է.

Հայաստանի և Ադրբեջանի նախագահների ժնևյան հանդիպումը ի տարբերությունը նախորդների՝ մի քիչ այլ էր։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։

«Եթե մենք նայում ենք այն հայտարարության տեքստը, որը  տրվեց հանդիպումից հետո, ապա տպավորությունն այնպսիսին էր, որ հերթական հանդիպումն էր, բայց այնուամնեայնիվ կան որոշակի դրվագներ, որոնք թույլ են տալիս ասել, որ այս հանդիպումը մի քիչ այլ էր։ Երկար ընդմիջումից հետո այս համատեղ հայտարարությունը ստորագրեցին ոչ միայն համանախագահող երկրների ներկայացուցիչները, այլև երկու երկրների արտգործնախարարները։ Այսինքն`սա նշանակում է, որ այս փաստաթղթում չկան կետեր, որոնք հակասում են այս կամ այն կողմի շահերին՝ այսինքն երկու կողմերն էլ համաձայն են այդ փաստաթղթին»,- մանրամասնեց քաղտեխնոլոգը։

Նրա խոսքով՝ հայտարարությունում հիմնական մեսիջն այն է, որ եղել է կառուցողական խոսակցություն. «Այսինքն` կողմերը պատրաստ էին իրար հետ զրուցելու, և հիմնական թեզը, որ կար այդ փաստաթղթում այն էր, որ պայմանավորվել են շփման գոտում լարվածությունը նվազեցնելու շուրջ։ Եթե այս թեզը վերցնենք որպես հիմք, ապա դա երևի թե հայկական կողմի հիմնական օրակարգային հարցն էր։ Ամբողջ խնդիրը միայն նրանում է, թե ինչպես է դա լինելու, Վիեննայի և Պետերբուգի պայմանավորվածությունների շրջանակու՞մ, թե՞ այլ ձև»։

Ամբողջակցան հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել