Panorama.am-ը գրում է.

«Աշխարհի բնակչությունը 2017»  զեկույցում Հայաստանն առաջին անգամ որոշ ուղղություններով հայտնվել է առաջատար դիրքերում:  Այս մասին այսօր ներկայացնելով «Աշխարհի բնակչությունը 2017»  զեկույցն՝ ասաց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը:

Մասնավորապես,  վերարտադրողական առողջությունը հասանելի դարձնելու առումով, Հայաստանը լուրջ արդյունքներ է գրանցել: «Երբ 2008 թվականին  Հայաստանում ներդրվեց  ծննդօգնության պետական հավաստագրերը՝ հղիներին տրամադրելով անվճար ծառայություններ, գրեթե կրկնակի ավելացել է մայրական խնամքին ուղղվող հատկացումները: Այդ ժամանակից ի վեր մեր երկրում  հղի կանանց 99 տոկոսից ավելին մասնագետների հսկողության տակ են և անցնում են անհրաժեշտ բոլոր թեստավորումներն ու խորհրդատվություն ստանում: Այս առումով Հայաստանը լավագույն դիրքերում է»,- նշեց Գարիկ Հայրապետյանը:

Մայրական մահացության ցուցանիշով Հայաստանը դեռ առաջատար չէ տարածաշրջանում, բայց  2000 թվականից հետո, ըստ նրա, գրանցվել է մեծ առաջընթաց՝ մոտ 3 անգամ նվազել է մայրական մահացությունը: Եթե 2000 թվականին յուրաքանչյուր 100,000 առողջ ծնունդի դիմաց գրանցվում էր մահվան ելքով 60-ից ավելի դեպք, ապա 2015 թվականին՝ 19.6 մայրական մահացության դեպք:

Ինչ վերաբերում է կանանց և տղամարդկանց աշխատավարձերի անհավասարությանը, ապա Գարիկ Հայրապետյանի խոսքերով, ամբողջ աշխարհում կանանց և տղամարդկանց աշխատավարձերի միջև ճեղքվածք կա՝ ի վնաս կանանց: ԱԵԿԱ տարածաշրջանում դրությունն ամենալավը Սլովենիայում է, ամենավատը՝ Թուրքիայում:

Ամբողջակցան հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել