Armsport.am-ը գրում է.

Այսօր կկայանա Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրի խաղերի առաջին մասը: Բոլոր հանդիպումները կմեկնարկեն Երևանի ժամանակով 22:45-ին:

«Մանչեսթեր Սիթի» (Անգլիա)-«Նապոլի» (Իտալիա)

Երկու թիմերը հետաքրքիր են նրանով, որ ընթացիկ մրցաշրջանում վառ հարձակողական ֆուտբոլ են ցուցադրում և ազգային առաջնություններում պարտություն չեն կրել: «Քաղաքայինները» տարել են 7 հաղթանակ և մեկ հանդիպում ավարտել ոչ-ոքի, իսկ նեապոլցիները 100 տոկոսանոց ցուցանիշ ունեն:

Մանչեսթերցիները Չեմպիոնների լիգայում տարել են 2 հաղթանակ, իսկ Մաուրիցիո Սարիի թիմը 3 միավոր ունի: Թիմերը լավ մարզավիճակում են գտնվում, ուստի սպասվում է գոլառատ խաղ:

Հավանական կազմեր.

«Մանչեսթեր Սիթի». Էդերսոն, Ուոքեր, Սթոունս, Օտամենդի, Դելֆ, Դե Բրյույնե, Ֆերնանդինյո, Սիլվա, Ստերլինգ, Ժեզուս, Սանե

«Նապոլի». Ռեյնա, Հյուսայ, Ալբիոլ, Կուլիբալի, Ղուլամ, Ալան, Ժորժինյո, Համշիկ, Կալյեխոն, Մերտենս, Ինսինյե

«Ռեալ» (Իսպանիա)-«Տոտենհեմ» (Անգլիա)

Թիմերը լավ են մեկնարկել մրցաշարում՝ տանելով երկուական հաղթանակ: Հյուրերի հարձակման գծի գլխավոր ուժն է Հարի Քեյնը, ով թիմի 6 գոլերից խփել է 5-ը և գլխավորում է ռմբարկուների ցուցակը:

Այս հանդիպման հաղթողը կստանձի խմբի առաջատարի դերը: «Սերուցքայիններից» վնասվածք ունեն Դանի Կարվախալը, Մատեո Կովաչիչը և Գարեթ Բեյլը, իսկ լոնդոնցիներից խաղը բաց կթողնի որակազրկման պատճառով Դելե Ալին:

Հավանական կազմեր.

«Ռեալ». Նավաս, Նաչո, Վարան, Ռամոս, Մարսելո, Կրոս, Կազեմիրո, Մոդրիչ, Ասենսիո, Բենզեմա, Ռոնալդու

«Տոտենհեմ». Լյորիս, Սանչես, Ալդերվեյրելդ, Վերտոնգեն, Օրյե, Ուինկս, Դայեր, Դևիս, Էրիքսեն, Սոն, Քեյն

Օրվա մյուս խաղերում Դոնեցկի «Շախտյորը» կհյուրընկալվի հոլանդական «Ֆեյենորդին», անգլիական «Լիվերպուլն» արտագնա հանդիպում կանցկացնի սլովենական «Մարիբորի» հետ, «Մոնակոն» սեփական դաշտում կընդունի «Բեշիքթաշին», գերմանական «Լայպցիգը»՝ «Պորտուին», «Սպարտակը» Մոսկվայում կխաղա «Սևիլիայի» հետ: 

Միավոր չունեցող Դորտմունդի «Բորուսիան» այսօր 3 միավոր վաստակելու լավ հնարավորություն կունենա. գերմանական ակումբը կհյուրընկալվի Կիպրոսի ԱՊՕԷԼ-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել