Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Սոորոնբայ Ժեենբեկովին Ղրղզստանի Հանրապետության նախագահ ընտրվելու կապակցությամբ՝ մաղթելով նրան բարօրություն և հաջողություններ պետության ղեկավարի պատասխանատու գործունեության մեջ, իսկ Ղրղզստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում, տեղեկացնում են նախագահի մամուլի գրասենյակից: 

«Ցանկանում եմ հաստատել հայ-ղրղզական բարեկամական և փոխշահավետ հարաբերությունների հետագա զարգացման գործում մեր հետաքրքրվածությունը: Համոզված եմ, որ վերջին տարիներին արձանագրված երկկողմ համագործակցության արդյունքները հետագա զարգացում, իսկ համատեղ ջանքերը նոր դինամիկա կունենան՝ ի շահ միջպետական համագործակցության ներուժի ավելի լիարժեք բացահայտման:

Հայաստանի և Ղրղզստանի ժողովուրդների բարեկամության և փոխադարձ հարգանքի բարի ավանդույթները ամուր հիմք են ծառայում մեր պետությունների քաղաքական երկխոսության ընդլայնման, փոխշահավետ տնտեսական և մշակութային-հումանիտար ծրագրերի իրականացման, ՀԱՊԿ, ԵԱՏՄ, ԱՊՀ և այլ բազմակողմ միավորումների շրջանակներում փոխգործակցության աճի համար»,- ասված է Հանրապետության նախագահի շնորհավորական ուղերձում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել