Չխորանալով Ժնևում տեղի ունեցած այսօրվա հանդիպման քաղաքական, տարածաշրջանային, քարոզչական, գործընթացային կամ այլ օրակարգի ու «արդյունքների» մեջ՝ զուտ մարդկային առումով ավելի հետաքրքիր է մեկ այլ բան:

Երբ օրեր առաջ Ալիև Կրտսերն ասում էր, թե «ապրիլին լավ դաս է տվել հայկական կողմին», չէր մտածում, որ ակնկալվող հանդիպման ժամանակ ՀՀ նախագահն իրեն կարող է և հարցնել, թե՝ տղա ջան, էդքան զոհ ու վիրավոր տալով դու էդ ո՞ւմ ես դաս տվել կամ ինչ խնդիր ես լուծել:

Վերջիվերջո, երկուսն էլ հստակ գիտեն, թե իրականում ադրբեջանական կողմը որքան զոհ ու վիրավոր է տվել, ու տղայական քարոզչական դրսևորումներն այս դեպքում քմծիծաղ են առաջացնում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել