Tert.am-ը գրում է․

WikiLeaks- ի հիմնադիր Ջուլիան Ասանժը 20.000 եվրո է առաջարկում տեղեկությունների համար, որոնք կօգնեն Մալթայում ապանված լրագրող Դաֆնե Կարուանա Գալիցիայի մահվան հանգամանքները բացահայտելու հարցում:

Հիշեցնենք, որ Մալթայի իշխանությունների կապերի մասին գրած լրագրող և բլոգեր Դաֆնե Կարուանա Գալիցիան սպանվել է իր ավտոմեքենայում՝ պայթյունի հետևանքով: Միջադեպը տեղի է ունեցել նրա տան մոտ:
Վերջերս լրագրողը զբաղվել է Մալթայի վարչապետ Ջոզեֆ Մուսկատի և նրա երկու մոտ օգնականի դեմ հետաքննությամբ՝ ուսումնասիրելով նրանց կապերը Պանամայի օֆշորների հետ, անձնագրերի վաճառքը և Ադրբեջանի իշխանություններից գումարներ ստանալը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել