ԱՄՆ-ը չի աջակցում հակամարտող կողմերից որևէ մեկին՝ ոչ պաշտոնական Բաղդադին, ոչ Իրաքյան Քրդստանին, սակայն նրանց միջև դիմակայությունը մտահոգություն է հարուցում։

Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Հայտնում է Reuters-ը։ Թրամփն ընդգծել է, որ իրենց դուր չի գալիս այն փաստը, որ բախումներ են սկսվել քրդերի ու Բաղդադի միջև։

Իրաքի վարչապետ Հեյդար ալ Աբադին սրանից առաջ կարգադրել է ռազմական գործողություն սկսել՝ վիճելի Քիրքուք նահանգի վրա վերահսկողություն հաստատելու համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել