Operativ.am-ը գրում է․

Ավելի քան միլիոն «Mercedes-Benz» ավտոմեքենա հետ կկանչվի ողջ աշխարհից անվտանգության բարձիկների հետ ունեցած խնդիրների պատճառով: Այս մասին գրում է «ТАСС» լրատվական գործակալությունը՝ հղում տալով «Reuters»-ին:

Այսօր ավելի վաղ «Sky News»-ը հաղորդել էր 400 000 ավտոմեքենա հետ կանչելու մասին Մեծ Բրիտանիայից: Եվս 495 000-ը հետ կկանչվեն ԱՄՆ-ից, 76 000-ը՝ Կանադայից և մի քանի հազարը՝ Գերմանիայից: Հետ կանչելու գործը կվերաբերի A, B, C, E դասերին, ինչպես նաև  CLA, GLA и GLC դասերին՝ 2012-2018 մոդելային արտադրության:

Հետ կանչելու պատճառն անվտանգության բարձիկների հետ կապված խնդիրներն են, դրանք կարող են սխալմամբ բացվել ավտոմեքենայում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել