armtimes.com-ը գրում է

Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, արտակարգ պատահար է տեղի ունեցել Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում: Մարզային փրկարարական վարչություն 17:35-ին ահազանգ է ստացվել, որ Սուրբ Նշան փողոցում քամու պատճառով երեք էլեկտրասյուն է տապալվել ու ընկել գազատար խողովակի վրա, ինչի հետեւանքով հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները մարել են հրդեհը, դադարեցրել գազամատակարարումը: Ստեփանավանից ստացված տեղեկություններով՝ քաղաքի որոշ հատված հոսանքազրկված է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել