Մարդկանց մեծ մասին չափից շատ է հետաքրքրում, թե մյուսներն ինչ կարծիքի են իրենց մասին։ Ավելորդ է անգամ խոսել այն մասին, թե որքան են մարդիկ մտահոգվում իրենց արտաքին տեսքի և, իհարկե, ավելորդ կիլոգրամների համար։ Բայց արի ու տես, որ որոշ հայտնիներ հրաժարվել են «առողջ ապրելակերպից» և կորցրել իրենց նախկին գրավիչ մարմինը։ Բայց, կարծես, նրանց համար միևնույն է, թե մյուսներն ինչ կասեն իրենց մասին։

celebrities who

Հոլիվուդյան ֆիլմերից հայտնի ամերիկացի դերասան Վին Դիզելի մարմինը ժամանակին շատ գրավիչ տեսք ուներ․ բոլոր կանայք ուղղակի խելագարվում էին նրա համար։ Բայց վերջերս նա երևի այլևս չի հետևում իր սննդակարգին, ինչի պատճառով էլ մի փոքր գիրացել է։

celebrities

Քրիստիան Բեյլի կերտած ամենահայտնի կերպարը երևի Բեթմենն էր, սակայն ասում են՝ ժամանակին սպորտային կազմվածք ունեցող և մկանուտ «Բեթմենը» մոտ 40 կիլոգրամով գիրացել է։

celebrities

Ռիհաննայի երկրպագուներն ապշած էին, երբ նկատեցին, թե ինչպես է իրենց սիրելի երգչուհին շատ կարճ ժամանակում ավելորդ կիլոգրամներ ձեռք բերել։

celebriti

Երգչուհի Կեշան նույնպես այլևս սլացիկ մարմին չունի։

public opinion

Քելլի Քլարքսոնը գիրացավ հղիությունից հետո, սակայն երգչուհին բազմիցս նշել է, որ չի մտահոգվում իր քաշի համար և երբեք չի մտածում, թե մյուսներն ինչ կասեն իր գիրանալու մասին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել