Ամերիկացի փոփ աստղ Դեմի Լովատոն խոստովանել է, որ նախընտրում է ոչ միայն հակառակ սեռի ներկայացուցիչներին։

Նրա ոչ ավանդական սեռական կողմնորոշման մասին շշուկները պտտվում են վաղուց, բոլոր հետաքրքրվողներին նա ուղարկել է դիտելու իր կյանքի մասին «Պարզ դժվարություններ» ֆիլմը։ Ահա նա տեղադրել է այն YouTube-ում՝ դարձնելով հասանելի բոլորին։

Կադրերում նա պատմել է այն մասին, որ փաստացի հանդիսանում է պանսեքսուալ, իրեն գրավում է ոչ թե մարդու սեռը, այլ հենց մարդը։

Նա նշել է, որ պատրաստ է հարաբերությունների ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց հետ, և նույնիսկ օգտվում է ծանոթությունների մի քանի հավելվածներից։

Բացի այդ՝ ֆիլմում MTV-ի եռակի դափնեկիրը պատմել է իր կյանքի այլ ասպեկտների մասին՝ ալկոհոլի և թմրանյութերի հանդեպ կրքի, բուլիմիայի դեմ պայքարի, գործընկերների հետ կոնֆլիկտի և հոլիվուդյան պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնի շուրջ ծագած սկանդալի մասին՝ անվանելով խիզախ այն կանանց, ովքեր որոշել են պատմել նրա կողմից կատարված ոտնձգությունների մասին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել