Armsport.am-ը գրում է.

Լոնդոնի «Տոտենհեմի» դանիացի կիսապաշտպան Քրիստիան Էրիքսենը խոսել է Մադրիդի «Ռեալի» հետ առաջիկա հանդիպման մասին Չեմպիոնների լիգայի խմբային փուլում:

«Այստեղ խաղալու համար պետք է բարձր մակարդակ և հավատ սեփական ուժերին: Կարծում եմ, որ ունենք այդ որակները, ուստի պետք չէ վախենալ:

Դեռ չեմ հաղթել «Բերնաբեուում», այդ պատճառով պետք է ինչ-որ բան փոխեմ: Իհարկե, սա յուրահատուկ ստադիոն է: «Ռեալի» հետ հանդիպումը յուրահատուկ է լինելու ցանկացած ֆուտբոլիստի համար: Նրանք հարուստ պատմություն ունեն»,- Էրիքսենի խոսքը մեջբերում է Sport.es-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել