Հանրապետության որոշ շրջաններում կանխատեսված ուժգին քամու պատճառով դպրոցներից զանգահարում կամ լուր են ուղարկում ծնողներին, որ նրանք անձամբ գնան եւ երեխաներին տուն տանեն՝ նշելով, որ աշակերտներին թույլ չեն տալու մենակ դուրս գալ փողոց:

ՀՀ կրթության եւ գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանի խոսքով՝ բանավոր հանձնարարական եղել է ինչպես նախարարության, այնպես էլ Երեւանի քաղաքապետարանի կողմից:

Դպրոցներից պահանջվել է թույլ չտալ, որ քամու ընթացքում երեխաները գտնվեն դրսում: Տարրական դասարանների դեպքում, քանի որ սովորողները շուտ են ավարտել դասերը, դասվարներից պահանջվել է հեռախոսակապի միջոցով անպայման համոզվել, որ երեխաներն արդեն տանն են:

ԱԻՆ-ը, սակայն, տեղեկություն է տարածել, որ ուժեղ քամիներ սպասվում են հանրապետության երեք՝ Լոռու, Տավուշի եւ Գեղարքունիքի մարզերում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել