ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հերքում է Երևանում փոթորիկի հավանականությունը ու հորդորում խուճապի չմատնվել:

ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը զգուշացնում է, որ հոկտեմբերի 16-ին առանձին շրջաններում՝ հատկապես Լոռիում, Տավուշում և Գեղարքունիքում սպասվում է քամու ուժգնացում (25-30 մ/վ արագություն), որի հետևանքով հնարավոր է կոտրվեն ծառեր և վնասվեն տանիքներ, ուստի հորդորում են բնակչությանը մնալ շինությունների ներսում: Երևանում և հանրապետության մյուս հատվածներում նման ուժեղ քամիներ չեն կանխատեսվում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել