Tert.am-ը գրում է.

Միջազգային փորձագետ, «Հայոց համազգային շարժման» վարչության անդամ Հովհաննես Իգիթյանին ՀՀ- ԵՄ շրջանակային համաձայնագրի շուրջ հնարավոր չստորագրման շուրջ խոսակցությունները չեն զարմացնում: 

Նա Tert.am-ի հետ զրույցում շեշտեց՝ առաջնային է հասկանալ, թե ՀՀ-ն ինչ պետք է ստորագրի: Նրա կարծիքով՝ չստորագրման հետ կապված ինտրիգը հենց իշխանություններին է շահեկան, որ հետագայում ստորագրումը ներկայացվի որպես դիվանագիտական հաղթանակ:

Ավելին՝ Իգիթյանի գնահատմամբ՝ ՀՀ ԵՄ շրջանակային համաձայնագիրը շատ չի տարբերվում ՀՀ-ի կողմից վաղուց ստորագրված Ընկերակցության և գործընկերության համաձայնագրից:

«Մենք տեսնում ենք, որ այս համաձայնագիրը շատ չի տարբերվում ընկերակցության և գործընկերության համաձայնագրից, որը գործում է 1994-1995թ.-ից: Ասոցացման համաձայնագրից հանվել են բոլոր այն կետերը, որոնք կարող էին ՀՀ-ին խանգարել այն ստորագրել: Պարզ տեքստով ասած՝ ՀՀ-ի համար շատ կարևոր է ամբողջ տնտեսական հատվածը, որը կար Ասոցացման համաձայնագրում, հանված է: 

Ամբողջակցան հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել