Panorama.am-ը գրում է.

Պատգամավոր, նախկին լրագրող Մարգարիտ Եսայանի համար խոսքի ազատությանը վերաբերող տոներն առանձնահատուկ նշանակություն ունեն: Խորհրդարանականը համոզված է՝ լրագրողի աշխատանքը չափազանց կարևոր է:

«Այսօր հայկական մամուլում ունենք այն, ինչ ունենք: Այսօր հայ մամուլը շատ ավելի շարժուն և դինամիկ է: Անգամ խորհրդային Հայաստանի տպագիր մամուլը կարողանում էր ինքնուրույն խոսք ասել: Դրա ապացույցը «Գարուն» ամսագիրն էր: Հետո եկավ նոր սերունդ, որը փայլեց և կարողացավ ներկայացնել հայ մամուլն իր դիմագծով: Այդ սերնդի շատ ներկայացուցիչներ այսօր լրատվական կայքեր են ղեկավարում»,- այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ հիշեցրեց Մարգարիտ Եսայանը:

Բանախոսը, սակայն, ընդգծեց՝ մերօրյա լրագրությունը շատ դժվար ճանապարհ անցնելուց հետո մի տեսակ կորցրել է ինքն իրեն: Պատգամավորի խոսքով,  ԶԼՄ-ներից շատերը չարաշահում են ազատությունը, դավաճանում դասական լրագրության սկզբունքները:

Ամբողջակցան հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել