Հարգելի ընկերներ, խնդրում եմ տրամադրել ձեր ժամանակից 10 րոպե ու կարդալ գրածս...
Կանխավ շնորհակալ եմ:

Ուզում եմ ներկայացնել ձեզ 20-ամյա Արման Կիրակոսյանին, ով մեր բոլորի օգնության կարիքն ունի...

7 տարեկան հասակում Արմանը խաղալիս ընկել է ու վնասել գլուխը, որը վիրահատության արդյունքում կարել են: Սակայն որոշ ժամանակ հետո երեխայի մոտ գլխացավեր են սկսվել, ստուգումների արդյունքում պարզվել է, որ նրա մոտ նույն վնասված տեղում ուռուցք է առաջացել: 

2000թ. Արմանին 3-րդ մանկական հիվանդանոցում վիրահատել է Լենինգրադից ժամանած բժիշկ Խաչատրյանը: Նույն տարում երեխայի գլխին շունտ են դրել, և սկսել է ճառագայթներ ընդունել: 

Ամեն տարի նրան հետևել են ու նկարել գլուխը, ինչի արդյունքում 2007 թ. նկատել են, որ ուռուցքը մեծացել է: Դրան հետևել է Մոսկվայի Բուրդենկոյի անվան հիվանդանոցում ճառագայթման միջոցով ուռուցքը չորացնելը: 

Դրանից հետո Արմանը շարունակել է ամեն տարի հետազոտվել, և ցավոք, այս տարի մարտին վատանալուց հետո հերթական անգամ անցկացրած ստուգումից հետո պարզվել է, որ ուռուցքը կրկին մեծացել է ու ճյուղավորվել, ու շտապ վիրահատություն է հարկավոր: 20.03.2013 թ. Արմանին վիրահատել են Հերացու անվան հիվանդանոցում (վիրաբույժ ՝ Ֆանարջյան): Վիրահատության ընթացքում, որ տևել է 13 ժամ, ուղեղի վրայից հնարավորինս մաքրել են ուռուցքը: Դա առաջին փուլն էր, որից հետո որոշ ժամանակ դադար են տվել՝ կրկին վիրահատելու համար: Երկրորդ վիրահատությունն իրականացվել է մի քանի օր առաջ: Այժմ բժիշկները սպասում են երեխայի ինքնազգացողության լավացմանը, որպեսզի հասկանան, թե որտեղ է պետք անել վիրահատության երրորդ փուլը՝ ճառագայթումը: Դիտարկվում են ՌԴ քաղաքները:

Այս բոլոր վիրահատությունների համար մեծ գումարներ են անհրաժեշտ: Միայն շունտավորման և վիրահատությունների արժեքը կազմել է 795,000 ՀՀ դրամ (փաստաթուղթը ներկայացված է կից): Բուժման երրորդ փուլը, որ անցկացվելու է Ռուսաստանի քաղաքներից մեկում, կարող է արժենալ 6,000-15,000 USA՝ կախված հիվանդանոցի ընտրությունից, ինչը իր հերթին կախված է երեխայի վիճակից: Ծնողները մուծել են վիրահատության գումարը, սակայն ի վիճակի չեն արդեն վճարել ճառագայթման համար: 

Արմանը բոլորի օգնության կարիքն ունի…

Այստեղ կարող եք գտնել Արմանի բժշկական բոլոր փաստաթղթերը:

Արմանի համար բացվել է հաշվեհամար: Բոլոր ցանկացողները կարող են իրենց թեկուզ փոքրիկ օգնությունը ցուցաբերել նրան՝ գումար փոխանցելով հետևյալ հաշվեհամարին՝
VTB 16048087088200 (ՀՀ դրամ)
հաշվեհամարը բացված է Արմանի մայրիկի՝ Աիդա Խաչատրյանի անունով:

Շնորհակալություն անտարբեր չլինելու համար...


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել