Yerkir.am-ը գրում է.
Հոկտեմբերի 16-ին, ժամը 08:22-ին ահազանգ է ստացվել, որ Հրազդան-Երևան ավտոճանապարհին՝ Քաղսի գյուղի մոտակայքում այրվում է ավտոմեքենա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Yerkir.am-ի տեղեկություններով՝ վթարի հետևանքով վարորդը մահացել է: Նախնական տեղեկություններով՝ մեքենան բախվել է մայրուղու գովազդային վահանակին և վթարվել: Փրկարարներն արդեն մեկուսացրել են կրակն ու մեքենայից դուրս բերել վարորդի դին:
Նյութի աղբյուր՝ http://www.yerkir.am/news/view/138358.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել