Tert.am-ը գրում է.

Իրաքի ուժերը սկսել են երկրի հյուսիսում գտնվող, թուրքմեններով և քրդերով բնակեցված Քիրկուկ շրջանի վրա գրոհը, որն Իրաքյան Քրդստանի ու Իրաքի միջև վիճելի տարածքներից մեկն է համարվում, այս մասին հաղորդում է բրիտանական Reuters գործակալությունը՝ հղում անելով Իրաքի կենտրոնական հեռուստատեսությանը:

Նշենք, որ Քիրկուկը համարվում է Իրաքի ու Քրդստանի միջև վիճելի տարածք, Քիրկուկում, բացի քրդերից, բնակվում են նաև մեծ քանակությամբ թուրքմենական ցեղեր:

Հայտնի է, որ Իրաքյան Քրդստանի ղեկավար Մասուդ Բարզանին հրամայել է քրդական «փեշմերգա» ուժերին կրակ չբացել Իրաքի բանակի դեմ, սակայն անհրաժեշտության դեպքում պատասխանել իրենց դիրքերի ուղղությամբ բացված կրակին:

Նախօրեին Իրաքի իշխանությունները մեղադրել են Իրաքյան Քրդստանի ղեկավարությանը Քիրկուկում ոչ պետական ուժերի և մասնավորապես՝ Թուրքիայում ահաբեկչական հայտարարված «Քուրդիստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորման զինյալների հետ համագործակցելու համար:

Ամբողջակցան հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել