Tert.am-ը գրում է.

Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեն, վարչապետի խորհրդական Ալեքսանդր Խաչատուրյանը Tert.am-ի հետ զրույցում դրական պատասխան տվեց հարցին, թե արդյո՞ք կենտրոնն արդարացրել է ՀՀ վարչապետի հույսերը՝ հաշվի առնելով, որ կենտրոնի ստեղծման ժամանակ Կարեն Կարապետյանն ասել էր, թե այդ թիմի հետ մեծ հույսեր է կապում։ 

«Կարծում եմ՝ այո։ Թեև դա կորոշի հոգաբարձուների խորհուրդը ամեն տարի, երբ կքննարկի կենտրոնի գործունեության կատարողականը։ Կա ֆորմալ պրոցես, որի միջոցով այդ գնահատականը ստանում է ինչ-որ մի տեսք»,-ասաց նա: 

Դիտարկմանը, թե կենտրոնին հաջողվե՞լ է տնտեսության մեջ մոտիվացիոն դեր ունենալ, նա ասաց, որ չի կարող ասել՝ կարողացել են, թե ոչ, սակայն փորձում են: 

«Մենք փորձում ենք բիզնեսի հետ էֆեկտիվ կապ պահել, ինչը բիզնեսը լսելի դարձնելու կարևոր գործոններից է և հասկանալ՝ քաղաքականության առումով բիզնեսը համաձա՞յն է, թե ոչ»,-ասաց նա։

Նա տեղեկացրեց, որ պատրաստվող Զարգացման ռազմավարությունում կա հսկայական տնտեսական բլոկ, որտեղ ներկայացվելու են, թե որոնք են թիրախները, ուր են ուզում հասնել:

Նա նշեց, որ այդ թիրախները ուղղված են հիմնականում բիզնես միջավայրի բարելավմանը, պետական կառավարման համակարգի օպտիմալացմանը, բիզնեսին օգնելուն, էֆեկտիվությունը բարձրացնելուն, տեխնոլոգիական մոդեռնիզացմանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել