ՀՀԿ-ն բարեհաջող կերպով քանդում է քաղաքական դաշտը: Տեսեք թե ինչ են հիմա էլ մոգոնել իշխանությունները: "Կամավորական գործունեության եւ կամավոր աշխատանքի մասին" նոր օրենքի նախագծով "Կամավորին և կամավոր աշխատանք կատարող անհատին կամ խմբին արգելվում է ներգրավել քաղաքական կուսակցությունների, ... կրոնական կազմակերպությունների, արհեստակցական միությունների և գործատուների միությունների օգտին...:" Կուսակցությունների պետական ֆինանսավորումը պահում են թեյի գտալի չափերով, բիզնեսմեններին սնանկացման սպառնալիքով թույլ չեն տալիս ֆինանսավորել քաղաքական կուսակցություններին (դե խոսքը, բնականաբար, ընդդիմության մասին է), հիմա էլ արգելում են կուսակցությունների օգտին կամավորական գործունեություն ծավալել: Դե հիմա չեմ զարմանում, թե իշխանական սազանդարները ինչու են երգում "ընդդիմադիր կուսակցությունները պետք է փակվեն" երգը: Սրանք որոշել են լիովին ոչնչացնել քաղաքական դաշտը: Ի դեպ, օրենքով չի արգելվում կամավորներին աշխատել քրեական խմբավորումների համար, ատելություն եւ անհանդուրժողականություն քարոզող, ազգայնամոլական կազմակերպությունների համար: Պարզ ա, չէ՞, ովքեր են ՀՀԿ-ի դաշնակիցները իսկ ովքեր` թշնամիները: Ինչ էին ասում դասականները՞, քաղաքական գործընթացնեի բացակայության պայմաններում ի՞նչ գործընթացներն են սկսում գերակշռե՞լ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել