Անձնական հիգիենային չհետևելու դեպքում մարդիկ կարող են բախվել այնպիսի խնդիրների, ինչպիսին է բերանի խոռոչի տհաճ հոտը: Սա այն խնդիրն է, որն այսօր շատերին է հուզում: Ընդ որում՝ սա առաջին հերթին ազդում է մարդու ինքնագնահատականի վրա՝ ստիպելով ամաչել:

Սակայն գոյություն ունի այս տհաճ խնդրից ազատվելու մի ժողովրդական բաղադրատոմս, որը միայն բնական բաղադրիչներ է պարունակում: Այս միջոցը կազատի բերանի խոռոչի տհաճ հոտի առաջացմանը նպաստող գործոններից, որոնց շարքին են դասվում սնկերը, բակտերիաները, սննդի մնացորդները և այլն: Այս խառնուրդի օգնությամբ կարելի է ընդամենը 5 րոպեում ազատվել տհաճ հոտից:

Բաղադրությունը.

  • 2 կտրոնից քամված հյութ,
  • 1 բաժակ գոլ ջուր,
  •  կես ճաշի գդալ դարչինի փոշի,
  •  1 գդալ մեղր,
  • 1 գդալ սոդա:

Պատրաստման եղանակը.

Կիտրոնի հյութին ավելացնել մեղրն ու դարչինը, լավ խառնել, այնուհետև ավելացնել նաև ջուրն ու սոդան: Կրկին լավ խառնել և ստացված խառնուրդն օգտագործել բերանի խոռոչը ողողելու համար: Ողողումները հարկավոր է անել ընդամենը 1-2 գդալ խառնուրդով:

Մեղրն ու դարչինն օժտված են հզոր հակաբակտերիալ հատկություններով: Բացի այդ, սոդան հիանալի սպիտակացնող միջեց է, իսկ կիտրոնը միակն է, որն ապահովում է թարմ շնչառություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել