Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից առանձնակի սպասելիքներ չկան մի քանի հիմնական պատճառներից ելնելով`
1. Չկա քաղաքական կամք ադրբեջանական կողմից` բանակցությունները շարունակելու կառուցողական դիրքերից.
2. Միջազգային հանրությունում չկա կոնսենսուս տարածաշրջանային այս կամ այն առանցքային հիմնահարցի շուրջ, որքան էլ որ խոսվում է, որ արցախյան հիմնախնդրի պարագայում կոնսենսուս առկա է. Նախագահների մակարդակով հանդիպման կազմակերպումն ինքնին չի կարող վկայել միջազգային կոնսենսուսի առկայության մասին.
3. Եթե անգամ Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները իրապես պատրաստ լինեն փոխզիջումների, այդ երկրների հասարակություններն ըստ էության, փոխզիջումային դիվանագիտությունը համարում են պարտվողականություն, հետևաբար` անընդունելի. 
4. Բանակցային գործընթացում բացակայում է արցախյան կողմի դիրքորոշումը, ինչը նույնպես խորքային նշանակություն ունի հակամարտության կարգավորման հարցում.
5. Ապրիլյան ռազմական գործողություններից հետո որոշակիորեն վերաձևակերպվել են հիմնախնդրի նկատմամբ հակամարտող կողմերի նախկին դիրքորոշումները, ռազմավարական մոտեցումները, անկնալիքները.
6. Նվազել է միջազգային հանրության դերը հակամարտության կարգավորման հարցում.

Ասել է թե, նախագահների հանդիպման թերևս միակ կարևոր ձեռքբերումը կարող է լինել կողմերի միջև փոխվստահության մթնոլորտի հաստատումը, եթե իհարկե դա հաջողվի, մի բան, որ քիչ հավանական է. 
Այս տեսանկյունից նախագահների հանդիպումը կարձանագրի այն, որ բանակցությունները ֆորմալ առումով շարունակվում են` առանց առաջընթացի.

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել