Adme.ru-ն գրում է, որ հաճախ պլաստիկ շշերն օգտագործում ենք մի քանի անգամ՝ առանց մտածելու դրա հետևանքների մասին։

Որ շշերն են վնասակար քիմիական միացություններ անջատում։ Պլաստիկ շշերը կարող են վտանգավոր քիմիկատներ անջատել։ Ուշադրություն դարձրեք շշի հատակին գրված հատուկ նշաններին։

«1» նշումով շիշն անվտանգ է միայն միանգամյա օգտագործման դեպքում։ Թթվածնի առկայության, տաքանալու կամ արևի ճառագայթների տակ մնալու արդյունքում՝ այն թունավոր նյութեր է արտադրում, որոնք հայտնվում են ջրի մեջ։

Խուսափեք «3» կամ «7» նշումով շշերից, քանի որ դրանք նյութեր են արտադրում, որոնք կարող են հայտնվել ջրի կամ այլ ըմպելիքի մեջ և օրգանիզմի վրա երկարատև ազդեցության արդյունքում՝ առողջական խնդիրներ առաջացնել։

Բազմակի օգտագործման համար պիտանի են պոլիէթիլենային («2» և «4» նշումներով) և պոլիպրոպիլենից պատրաստված շշերը («5» նշումով)։

Պլաստիկ շշերը բակտերիաների բազմացման հրաշալի միջավայր են։ Շշերի վրա բակտերիաներ են կուտակվում. դրանց քանակը հաճախ գերազանցում է թույլատրելիի սահմանը և կարող է վտանգավոր լինել։ Բակտերիաների աճի համար իդեալական միջավայր ենք ստեղծում նաև մենք, երբ շիշը վերցնում ենք կեղտոտ ձեռքերով, պահում սենյակային ջերմաստիճանի պայմաններում։

Ուշադրություն դարձրեք շշերի այն հատվածին, որից կարող եք խմել ըմպելիքը։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ բակտերիաների մեծ մասը հավաքվում է հենց այդ հատվածում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել